Քոչարյանի գործը ցույց կտա, թե որքանով են իշխանություններն ազնիվ անցյալի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

 

«ՀՀԿ-ն միշտ առողջ համագործակցության կողմնակից է եղել։ Հանրապետականի նպատակն է այսօր Արցախի հարցում, արժեքային համակարգում մեր պետությունն ու հասարակությունը նահանջ չունենա, և այդ առումով համագործակցելու ենք բոլորի հետ՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի»,- ասել է նա։

Արձագանքելով դիտարկմանը, թե ժամանակին Քոչարյանն էր լուրջ քննադատության ենթարկել ՀՀԿ-ի կառավարման տարիները, Զաքարյանն ասել է, որ Քոչարյանին իրենք էլ են քննադատել, բայց ՀՀԿ-ն առնվազն 10 տարի նրա հետ միասին քայլել է, նրա իշխանության մեջ առանցքային մաս է կազմել  և պատասխանատու է եղել երկրում կատարվածի համար։

Շարունակությունը՝ տեսանյութում։