Ինչ լուրով է գալու Սրբազանը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

d



«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Քաղաքական շրջանակներում, շունչները պահած, սպասում են Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանի վերադարձին․ դեռեւս անցած հինգշաբթի Սրբազան պայքարի տելեգրամյան հարթակը հայտնեց, որ Սրբազանը երկու օրով մեկնում է արտերկիր՝ բուժզննման նպատակով։ Մենք տեղեկացրել էինք, որ Սրբազանը Մոսկվա է մեկնել, եւ քաղաքական որոշ շրջանակների հետ հանդիպումներ են նախատեսվում։ 

Սրբազանի մոտ շրջապատից տեղեկացանք, որ նա Հայաստան է վերադառնալու այսօր, եւ առաջիկա օրերին թերեւս պարզ կդառնա՝ արդյոք շարժումը ստացե՞լ է արտաքին աջակցություն, եւ ռուսաստանաբնակ հայ մեծահարուստներն ի՞նչ դիրքորոշում ունեն՝ շարժման ճակատագրի հետ կապված, թե՞ Նիկոլ Փաշինյանն այս պահին ձեռնտու է բոլորին, եւ նրան շարունակելու են ամեն կողմից ամուր պահել իր աթոռին։



Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

 --00—ՍՊ