Պիտի հասկանանք, թե ինչ հերթականություն է սահմանվելու հայ-ադրբեջանական սահմանին ճշգրտումների համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

636911d0e190148082558eca9f3cb404_M.

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի` մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպման և դրա հաղորդագրության կարևոր հատվածը, վերաբերվում է սահմազատվող հատվածների հերթականության վերաբերյալ քննարկմանը:

Այսինքն` գլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչ հերթականություն է սահմանվելու հայ-ադրբեջանական սահմանին ճշգրտումներ իրականացնելու համար:

Մինչև այս պահը տրամաբանություն և սկզբունք չի գործել ու պրոցեսը տեղի է ունեցել Ադրբեջանի նախասիրությամբ: 

Նույն ձևով էլ կանոնակարգն է մշակվել և համապատասխանեցվել Ադրբեջանի հետաքրքրություններին:

Ադրբեջանը 2021-23 թթ.-ի ընթացքում ագրեսիայի է դիմել Հայաստանի դեմ, օկուպացրել մեծ թվով տարածքներ և տրամաբանորեն առաջնային կարգով պետք է դրվեր այդ ուղղություններով սահմանազատման հարցը:

Սակայն Ադրբեջանն առանձնապես մտադրված չէ դուրս գալ այդ տարածքներից, որտեղ բավական լուրջ ամրաշինական ենթակառույցներ է հիմնել և գործընթացը շարունակում է տանել ըստ իր առաջնահերթություններին»:

--00—ՅՄ