Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Կորեական թերակղզում հնարավոր պատերազմի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Screenshot_3

ԿԺԴՀ Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության ղեկավարի տեղակալը և երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոն, հայտարարել է, որ Կորեական թերակղզում և տարածաշրջանում ուժերի հավասարության խախտումը կնշանակի անհապաղ պատերազմ, և, հետևաբար, ԿԺԴՀ-ի միջուկային ուժերի ուժեղացման գիծը միակ ճիշտ ընտրությունն է, հաղորդում է Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

«Այսօր Կորեական թերակղզում և տարածաշրջանում մեր և թշնամու միջև ուժի հավասարության խախտումը անմիջապես նշանակում է պատերազմ, սա օբյեկտիվ իրականություն է, որը չի կարելի հերքել», - նշել է նա՝ քննադատելով Հարավային Կորեայի, Միացյալ Նահանգների և նրանց դաշնակիցների գործողությունները:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 3-ին, Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ օդային վարժանքներ են անցկացրել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկմանը։

--00—ՅՄ