Հայաստանը ԵՄ-ում տնտեսական կցորդների համալրման որոշում ունի. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

ՀՀ կառավարությունը մտադիր է ավելացնել առևտրային ներկայացուցիչների թիվը Եվրամիության անդամ երկրներում։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Որոշել ենք ավելացնել առևտրային ներկայացուցիչների թիվը, հատկապես Բրյուսելում, գործընկեր երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան կամ Բենիլյուքսի երկրները», - նշեց ՀՀ ԱԳ փոխնախարարը։

Նա նաև աննախադեպ անվանեց 2024 թվականին Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը։

«Այս տարին աննախադեպ է եղել Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի առաջմղման առումով, մենք արդեն սկսել ենք բանակցությունները ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման հարցի շուրջ։ ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակվում է», - ասաց նա։

--00—ՅՄ