Միասնության մեղեդիներ. Գեորգի Գարանյանի լեգենդար նվագախումբը ելույթ ունեցավ Երևանում Մոսկվայի տանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

photo_2024-11-05_10-33-06

«Հաջողության ջենթլմենները», «Ադամանդե ձեռքը», «Պոկրովսկի դարպասները», «Մենք ջազից ենք», խորհրդային երեխաների շատ սիրելի «Դե, սպասիր» մուլտֆիլմը... Այս և մի շարք այլ ֆիլմերի երաժշտությանը քաջ ծանոթ է հետխորհրդային տարածքի բնակչությանը։ Նոյեմբերի 4-ին, ի պատիվ Ազգային միասնության օրվա, Երևանում Մոսկվայի տանը տեղի ունեցավ «Միասնության մեղեդիներ» տոնական համերգը, որը կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, «Հայրենակիցների Մոսկովյան տուն» պետական ​​ինքնավար հիմնարկը և Երևանում Մոսկվայի տունը։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը, հասարակական գործիչներ, ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ և մշակութային գործիչներ։

մոսկվայիտուն

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ հայտնի «Մեղեդի» համույթը Հովագեմ Սուլթանյանի ղեկավարությամբ։ 2006 թվականին վիրտուոզ երաժիշտ, կոմպոզիտոր, դիրիժոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՌԴ Պետական ​​մրցանակի դափնեկիր Գեորգի Գարանյանի ստեղծած այս խումբն այսօր էլ շարունակում է խորհրդային տարիների լեգենդար «Մեղեդի» անսամբլի ավանդույթները (1973-1992 թթ.): Խմբի երաժիշտները համերգներով հանդես են եկել բազմաթիվ հեղինակավոր վայրերում ու բեմերում, սակայն սա նրանց առաջին ելույթն էր Հայաստանում։

«Գեորգի Գարանյանը երազում էր նվագախումբը բերել Երևան և այսօր միայն դա իրականացավ։ Ուստի ես անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Մոսկվայի կառավարությանը մեզ նման հնարավորություն ընձեռելու համար»,- ասաց Գեորգի Գարանյան հիմնադրամի ղեկավար, երաժշտի այրի, լրագրող, գրող Նելլի Գարանյանը։

«Նա մեծ երաժշտական ժառանգություն է թողել և մենք շատ ուրախ ենք ներկայացնել այն Հայաստանում՝ Գարանյանի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ուրախ եմ, որ ամեն ինչ ստացվեց, և մեզ հաջողվեց երաժշտության լեզվով շփվել հանդիսատեսի հետ»,- իր հերթին ասաց «Մելոդիա» համույթի ղեկավար, սաքսոֆոնահար Հովագեմ Սուլթանյանը։

Գեորգի Գարանյանն իսկապես երաժշտական հասարակական կուռք էր, նրան հաճախ անվանում էին մի ամբողջ սերնդի գաղափարների խոսնակ։ «Մելոդիա» անսամբլի ղեկավարը, հանճարեղ սաքսոֆոնահարը և կոմպոզիտորը կայն հանրության կողմից հատկապես սիրվեց կինոերաժշտության շնորհիվ: Երեկոյի ընթացքում խումբը ներկայացրեց մաեստրոյի մշակմամբ խորհրդային ֆիլմերից ստեղծագործություններ, տարբեր ժողովուրդներին և սերունդներին միավորող ռուսական, հայկական և արտասահմանյան հայտնի երգերի ջազային մեկնաբանություններ։

Նշենք, որ նոյեմբերի 5-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Գարանյան. հայտնի անհայտը» համերգը։

--00—ՅՄ