ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Անահիտ Շիրինյանը գործուղվում է Վիլնյուս:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
- Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Անահիտ Շիրինյանին 2024 թվականի նոյեմբերի 5-7-ը ներառյալ գործուղել Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս)՝ «Ընդհանուր անվտանգային և պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ) գործընկերության առաջընթացը. Արևելյան գործընկերության փորձը» խորագրով բարձրաստիճան սեմինարին մասնակցելու նպատակով:
- Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Անահիտ Շիրինյանի՝ Լիտվայի Հանրապետություն գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերի հատուցումը:
- Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում 2 օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։
- Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված մյուս ծախսերը հոգալու է հրավիրող կողմը:
--00—ԼՀ