ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը մեր դեսպանին վիրավորել և սպառնացել է, հետաքննություն է տեղի ունենում. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը պնդում է, որ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ վիրավորել և սպառնացել է Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավարին։

«Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ընդունելության ժամանակ հնչել են վիրավորանքներ և սպառնալիքներ, ինչի մասին տեղեկացրել ենք Եվրամիությանը և Բելգիային, կարծում եմ՝ հետաքննություն է ընթանում», - նշել է նա խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ POLITICO-ն գրել էր, որ Բրյուսելում Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է ուղարկել Բրյուսել այն բանից հետո, երբ դեսպան Տիգրան Բալայանը սպանության սպառնալիքներ է ստացել իր ադրբեջանցի գործընկերոջից։

--00—ՅՄ