ՄԱԿ-ի դատարանը նոյեմբերի 12-ին կկայացնի Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ վճիռը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

ակ.j

2024 թվականի նոյեմբերի 12-ին, Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով (Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ) Բաքվի ներկայացրած նախնական առարկությունների մասով վճիռը:

Նիստը կկայանա Հաագայի ժամանակով ժամը 15:00-ին: Դատարանի նախագահ Նավաֆ Սալամը կընթերցի վճիռը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը նախաձեռնել է Ադրբեջանի դեմ գործի հարուցում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Ապրիլի 21-ին Ադրբեջանը նախնական առարկություն է ներկայացրել դատարան:

--00—ԼՀ