Խաղաղության պայմանագիրը լիարժեք համաձայնեցնելու համար Հայաստանը սպասում է Ադրբեջանի պատասխանին․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Ալիև նիկոլ փաշինյան միջանցք զանգեզուր ի

Հայաստանը Ադրբեջանին առաջարկների փաթեթ է ուղարկել՝ խաղաղության պայմանագրի շուրջ ամբողջությամբ համաձայնության գալու համար։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Առաջարկությունների վերջին փաթեթն ուղարկել ենք, սպասում ենք ադրբեջանական կողմից պատասխանին»,- նշել է նա։

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար մնում է «մեկ-երկու կետ» համաձայնեցնել՝ հույս հայտնելով, որ Երևանն ու Բաքուն կկարողանան համաձայնության գալ այս հարցերի շուրջ։

--00—ՅՄ