ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության կողմից «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի այլընտրանքային հրապարակային զեկույցը (անգլերեն):
Զեկույցի նպատակն է ներկայացնել, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը իրականացրել և շարունակում իրականացնել «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունները, ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի 2013 թվականի եզրափակիչ դիտարկումներում նշված առաջարկությունները: Զեկույցն ընդգրկում է 2013 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածը։
Զեկույցում ներկայացվել են պետության ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները, գնահատականներն ու առաջարկությունները։
--00—ՅՄ