Արարատի մարզում երիտասարդը «Toyota Celica»-ով մխրճվել է ЗИЛ-ի կցորդիչի տակ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 13, 24News

.

Մայիսի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Toyota Celica մակնիշի 35 QC 893 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Երևանյան փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, մխրճվել է ЗИЛ մակնիշի 34 DA 243 համարանիշի 02 Լ 051 համարանիշի կցորդիչի տակ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդը ավտոլվացման կետի աշխատակիցների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի ուղեկցությամբ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: