«Հիտլերն էլ կարար քաղբանտարկյալ կոչվել». Հովակիմյանը՝ Քոչարյանի գործի մասին. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

Քոչարյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞վ կբացատրեք, որ Քոչարյանի գործով դատավորները հրաժարվում են նրա գործը քննելուց՝ հարցրինք երբեմնի լրագրող, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանին։ «Դատավորներին հարցրեք»: Դուք, որպես ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի անդամ, չունե՞ք որևէ բացատրություն, մանավանդ որ երկար տարիներ, որպես լրագրող, զբաղվել եք այդ կարգի խնդիրներով։ «Դատավորներին հարցրեք»:

Քաղաքական մոտիվացիա չկա՞ այստեղ։ «Քաղաքական խնդրի՞ հետ գործ ունենք, իրավական խնդրի հետ գործ ունենք»: Դե, ոմանք կարծում են, որ քաղաքական հետապնդում է իրականացվում Քոչարյանի հանդեպ։ «Դուք է՞լ եք այդպես կարծում»: Այո, կալանքի մասով կարծում եմ, որովհետև ոչինչ չէր խանգարում, որ գրավի դիմաց բաց թողնեին։ «Շնորհավորում եմ Ձեզ։ Հիտլերն էլ կարար որպես քաղաքական հետապնդում համարեր իր նկատմամբ մոտեցումը»:

Համեմատությունը, կարծում եք, տեղի՞ն է, «Նյուրնբերգյան դատավարությո՞ւն» է ընթանում։ «Ի՞նչը ինչի հետ համեմատեցիք. դատավարության ընթա՞ցքը։ Դատավարություն դեռ չկա, ո՞նց կարող է չեղած բանն ընթանա։ Եթե բոլոր դատավորները հրաժարվեն, կա դատական համակարգ, որի միջոցով կորոշվեն բոլոր հարցերը։ Ինչ վերաբերում է կալանքին, ապա դատարանն է դա որոշում»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: