Թրամփը խոսեց ոչ թե ՀՀ վարչապետի, այլ Արամ Ա-ի հետ, Արցախի մասով խոստումը տրվել է իր քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում կան մարդիկ, որոնք լավատեղյակ են Արցախի խնդրից, իրենց համարում են հայ ժողովրդի բարեկամը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը։ 

Ըստ փորձագետի, ամենևին պատահական չէր, որ Թրամփն արտասանում է հենց Արցախ դիմելաձևը, արտասանում է «էթնիկ զտում» արտահայտությունը, իսկ խնդրի մասին խոսում է ոչ թե ՀՀ վարչապետի, այլ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ 

Սարգսյանը կարծում է, որ Թրամփի տված խոստումն ուղղված է ԱՄՆ հայազգի քաղաքացիներին, ուստի այստեղ աշխատանքի մեծ դաշտ է բացվում։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

--00—ԱՊ