ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Արդյունքների հաշվարկը դեռ շարունակվում է, սակայն Թրամփն արդեն ստացել է ձայների մեծամասնությունը, ուստի նրա հաղթանակի հավանականությունը շատ փորձագետների կողմից գնահատվում է 99%։ Ինքը՝ Դոնալդն արդեն հայտարարել է իր հաղթանակի մասին։
«Շնորհավորում եմ, պարոն նախագահ: Մենք կունենանք լավ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնություն և հիանալի ակումբային առաջնություն Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ֆուտբոլը միավորում է աշխարհը»,- գրել է Ինֆանտինոն սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ, ըստ New York Times-ի, ընտրություններում հաղթելու է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։ Նա արդեն հաղթել է երեք սվինգ նահանգներում և առաջատար է ևս չորսում:
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ