«Ամենակարևոր խոչընդոտը Ղարաբաղի հետ չերկխոսելն է»․ Փաշինյանը՝ Ալիևի հետ կարճ զրույցի մասին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

Նիկոլ

«ՏԱՍՍ» գործակալությունը, գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կարճատև հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Ես և պարոն Ալիևն ընթրիքի ընթացքում կարճ զրույց ունեցանք: Դա ընդհանուր խոսակցություն էր Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»,- ասել է Ալիևը:

Անդրադառնալով ապագայում նոր հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ առայժմ հստակ պլաններ չկան:

«Վստահ եմ, որ բանակցային գործընթացը կշարունակվի, և հիմա շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղան: Անհնար է հասնել այս հակամարտության կարգավորմանը՝ առանց Ղարաբաղի»,- ասել է ՀՀ վարչապետը և հավելել, որ ԼՂ հակամարտության կարգավորման ամենակարևոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է՝ Ղարաբաղի հետ չերկխոսելը:

Հարցին՝ հանդիպե՞լ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Փաշինյանը «Ազատության» հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ շատ կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ:

«Կարճ զրույց էր ընթացիկ իրավիճակի մասին, բայց վստահ եմ որ բանակցությունները շարունակվելու են, շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, սա շատ կարևոր է: Առանց Լեռնային Ղարաբաղի՝ հնարավոր չէ հարցի իրական կարգավորում», - ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Բրյուսելում մասնակցել են Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին: