ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
«Life.ru»-ն հայտնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Global 5000 ինքնաթիռին Դորտմունդի օդանավակայանում բախվել է ծառայողական ավտոմեքենա։ Հարվածի հետևանքով կառավարական ինքնաթիռը վնասվել է:
Վթարի պատճառն այն է, որ վարորդը մոռացել է միացնել ձեռքով արգելակումը և հեռացել է մեքենայից, ինչից հետո այն սկսել է առաջ շարժվել:
Միջադեպի պահին կանցլերն ինքնաթիռում չի եղել, սակայն նա ստիպված է եղել Դորտմունդից թռչել մեկ այլ՝ Գերմանիայի պաշտպանության նախարարության օդանավով:
Սա Մերկելի ինքնաթիռի հետ կապված առաջին միջադեպը չէ: 2018-ի նոյեմբերին Գերմանիայի կանցլերի ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել ինքնաթիռի տեխնիկական խնդիրների հետ կապված, երբ Մերկելը մեկնում էր Արգենտինա՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին: Մերկելը ստիպված թռչել էր սովորական չվերթով և ուշացել գագաթնաժողովից: