Գյումրու ավագանու «ՔՊ» խմբակցությունը արտահերթ նիստ է հրավիրել, ՀՀԿ-ն չի մասնակցելու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

գ

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոյեմբերի 8–ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օրակարգով։ Ավագանու ՀՀԿ  խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ 

«Մենք չենք մասնակցելու,  ՔՊ-ի օրակարգի մեջ չենք մտնելու և նրանց ջրաղացին ջուր չենք լցնելու։ ՔՊ-ի ցանկացած առաջարկություն, նախաձեռնություն անընդունելի է մեզ համար՝ կապված իրենց վարած քաղաքականության հետ։ Մեր մասով քվորում չենք ապահովելու։ Վստահորեն կարող ենք ասել, որ նոյեմբերի 8-ին շոու է լինելու, մենք էլ շոուներին մասնակցելու ցանկություն չունենք»։ 

Հիշեցնենք, որ նիստին չի մասնակցելու նաև  «Ապրելու երկիր» խմբակցությունը։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրել  էր այս խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը, արտահերթ նիստը հրավիրվում է օրենքի խախտմամբ․  ՔՊ-ն, որը զբաղեցնում է ավագանու կազմի 1/3-ը, թեև իրավունք ունի արտահերթ նիստ հրավիրելու, սակայն իրավունք չունի որոշելու համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նիստի օրը։ Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օրը որոշվում է համայնքի ավագանու կողմից՝  համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 142․ 3 հոդված մասի 1-ին մասի։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՍՊ