ԱՄՆ-ը պետք է վերջ դնի ուկրաինական ճգնաժամին. hանրապետական սենատոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

դ

Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները վերջ դնեն ուկրաինական ճգնաժամին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին NBC-ին ասել է հանրապետական ազդեցիկ ​​սենատոր, Սենատի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մարկո Ռուբիոն:

Անդրադառնալով Ուկրաինայի թեմային՝ նա ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը ցանկանում է ավարտել պատերազմը: «Որպես գործարար, նա չի խոսի մարտավարության մասին, որը կհանգեցնի այս նպատակին: Բայց, չեմ հասկանում, թե ինչու չցանկանանք, որ պատերազմն ավարտվի»,- ասել է Ռուբիոն, որի գնահատմամբ՝ Ուկրաինայում իրավիճակը մտել է փակուղի:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։


 

--00—ՍՊ