Արամ Ա-ն կհանդիպի Բաշար ալ-Ասադի հետ․ կաթողիկոսը հովվապետական այցով Դամասկոսում է

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Դամասկոս:

Այնտեղ նրան դիմավորել են Բերիո հայոց թեմի առաջնորդը, Ազգային Կենտրոնական վարչության, «Ա, Ահարոնյան» կենտրոնի ներկայացուցիչները, Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ Նորա Արիսյանն ու Ժիրայր Ռեիսյանը: Այդ մասին տեղեկացնում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթը։

Արամ Ա կաթողիկոսին դիմավորելու արարողությանը մասնակցել են Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչները:

Հաղորդվում է, որ Արամ Ա-ն կհանդիպի նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: