ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները, որոնց մեջ է մտնում նաև այն, որ ավտոմեքենաների վրա չտեղադրեն գերձայնային ազդանշաններ ու դրանով հանդերձ մարդկանց անդորրը չխախտեն։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ օրեր առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mustang» մակնիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ու ընթացքում ավտոմեքենայից գերձայնային ձայներ է արձակում։
Կարճ ժամանակում պարեկները հայտնաբերում են «Mustang»-ը և այն տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ