Եվրոպայի խորհրդում ՀՀ նախկին մշտական ներկայացուցիչը հանդես է եկել հրաժեշտի ելույթով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

ֆ
Նոյեմբերի 6-ին վերջին անգամ մասնակցեցի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (մշտական ներկայացուցիչների մակարդակով) նիստին և հանդես եկա հրաժեշտի ելույթով։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է Եվրոպայի խորհրդում ՀՀ նախկին մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը․
 
«Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին, ինչպես նաև ԵԽ քարտուղարությանը արդյունավետ համագործակցության համար։
 
Եվրոպայի խորհուրդն այսօր էլ շարունակում է մնալ համաեվրոպական կարևորագույն միջազգային կազմակերպություններից մեկը` իր գործունեության երեք հենասյուններով` մարդու իրավունքներ, իրավունքի գերակայություն և ժողովրդավարության»,- նշել է նա։ 

--00—ՍՊ