ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Դամասկոս:
Այնտեղ նրան դիմավորել են Բերիո հայոց թեմի առաջնորդը, Ազգային Կենտրոնական վարչության, «Ա, Ահարոնյան» կենտրոնի ներկայացուցիչները, Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ Նորա Արիսյանն ու Ժիրայր Ռեիսյանը: Այդ մասին տեղեկացնում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթը։
Արամ Ա կաթողիկոսին դիմավորելու արարողությանը մասնակցել են Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչները:
Հաղորդվում է, որ Արամ Ա-ն կհանդիպի նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: