ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում շարունակական համագործակցության հույս է հայտնել՝ միաժամանակ տեղեկացնելով ուժեղ և ինքնիշխան Եվրոպա կառուցելու ծրագրերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բորելը համապատասխան գրառում է կատարել X ցանցում։
«Արտաքին գործերի և անվտանգության ընդհանուր քաղաքականության շրջանակներում Եվրամիությունը ջանք չի խնայի ԱՄՆ-ի հետ ակտիվ հարաբերություններ պահպանելու համար: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն կշարունակի կատարել իր պարտավորությունները տարբեր ոլորտներում՝ սկսած պաշտպանությունից և անվտանգությունից մինչև կլիմայական խնդիրներ, որպեսզի կառուցի ուժեղ և ինքնիշխան Եվրոպա»,- գրել է Բորելը։
Նա նշել է նաև, որ Թրամփի ընտրությունը հետևանքներ կունենա գլոբալ անվտանգության տեսանկյունից մտահոգություն առաջացնող բոլոր տարածաշրջանների համար, ներառյալ Մերձավոր Արևելքը և Ուկրաինան:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ