Հանրային քննարկման է ներկայացվել Մշակույթի ռազմավարության փոփոխության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

գգ

Հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության մ­շակույթի պահպա­նության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ 

Այն հաստատվել է 2023 թվականի նոյեմբերի 9-ին՝ ՀՀ կառավարության N 1951-Լ որոշմամբ:

Ռազմավարության գործողությունների իրականացման ընթացիկ մոնիթորինգը ցույց է տվել, որ որոշ ցուցանիշների սահմանումները հստակեցման կարիք ունեն, ինչպես նաև անհրաժեշտություն կա սահմանված թիրախները համապատասխանեցնելու միջնաժամկետ ծախսային ծրագրին։

Ոլորտային կազմակերպությունները և շահագրգիռ անձինք նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ մինչև նոյեմբերի 19-ը:

--00—ՍՊ