ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ վերընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Գործակալության տվյալներով՝ նրանք պայմանավորվել են փոխգործակցել հանուն խաղաղության և կայունության վերականգնման։ Կողմերը շփվել են նաև Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերի շուրջ։
--00—ՍՊ