ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Մայիսի 13-ին՝ ժամը 17։23-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել մի հյուրանոցի տնօրեն և հայտնել, որ հյուրանոցի ԻԻՀ քաղաքացի հյուրը իրեն ոչ ադեկվադ է պահում, ասում է, որ 30 րոպեից հյուրանոցը պայթելու է: Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ԻԻՀ քաղաքացի 1992 թ. ծնված Վադուդ Ղ.-ն հյուրանոցի համարում ջուրը բաց թողնելու միջոցով դիտավորությամբ վնասել է հյուրանոցի գույքը, միաժամանակ տնօրենին հայտնել է, որ 30 րոպեից հյուրանոցը պայթելու է՝ տալով սպանության սպառնալիք:
Հյուրանոցում զենք-զինամթերք կամ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել:
Ժամը 17։25-ին ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Վադուդ Ղ.-ին հյուրանոցից բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նախապատրաստվում են նյութեր: