ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Նախարարին ուղեկցել է մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը։
Նախարարի առաջին կանգառը Մ-5, Երևան Արմավիր միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,67 կմ երկարությամբ կամրջային անցման շինհրապարակն էր։
Այս հատվածում աշխատանքները մեկնարկել են այս ամիս։
Նախարար Սանոսյանը դիտարկել է կատարված աշխատանքը, զրուցել է շինարարի հետ՝ հանձնարարելով աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում և բարձր որակով։
Շինարարն էլ հավաստիացրել է՝ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում շինաշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։
--00—ԼՀ