ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
ԱՄՆ-ի ռազմավարական թիրախները նույնն են մնալու՝ անկախ նրանից՝ ով է ընտրվել նախագահ։ Հարիսի ընտրվելու դեպքում թեժանալու էին առկա հակամարտությունները՝ ռուս-ուկրաինական պատերազմը և Իսրայելի նախաձեռնած մերձավորարևելյան հակամարտությունը։ Թրամփի օրոք կարող են ակտիվանալ տեղային կոնֆլիկտները, որոնք նախապատրաստական դերակատարում կունենան գլոբալ զարգացումների համար․ Եվրասիա, Իրան, Իրաք, Կենտրոնական Ասիա, նաև Պակիստան և Աֆղանստան։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։
Դիվանագետի կարծիքով, ՀՀ-ի համար որևէ թեթևություն չի կանխորոշվում, ԱՄՆ-ի թիրախում է լինելու Իրանը, որը անվտանգային խնդիրներ է ծնելու ՀՀ-ի համար։ «Թրամփի գալը նոր տեղային օջախների ակտիվություն է ենթադրում, իսկ խաղաղության պայմանագիրը երաշխիք չի կարող տալ, մինչև ուժային բալանս չձևավորվի։ Քանի դեռ Իրանի խնդիրը լուծված չէ, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի համար ոչ մի պայմանագիր անվտանգության երաշխիք չի կարող տալ, պետք է պատրաստվենք մեր շուրջ ու մեր հանդեպ ուժային գործողությունների, ամբողջ ներուժով պետք է դեմ գնանք, անկախ նրանից՝ որքան մեծ կամ փոքր է խնդիրը»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ