Կամսար Բաբինյանը հաստատեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

ամ.jp

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հայտնում է․

«Հարգելի՛ աջափնյակցիներ,

այսօրվանից դադարեցնում եմ վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները: Իմ և աշխատակազմի նախորդած 2 և ավելի տարիներին կատարված մեծածավալ աշխատանքներն ուղղված էին Երևան համայնքի զարգացմանը և առաջնայնորեն մեր վարչական շրջանի բնակիչների համար հարմարավետ քաղաքային միջավայր ստեղծելուն: 

Այս տարիներին կատարված աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել աջափնյակցիներին և աշխատակազմի բոլոր սրտացավ աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ավելի բարեկարգ Աջափնյակ ունենալու պատասխանատու գործում:

Խորին շնորհակալությունս եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետին, վստահության և աջակցության համար:

Ամփոփելով խոսքս՝ աջափնյակցիներին (չերեմուշկեցիներին) մաղթում եմ բարեկեցություն, իսկ վարչական շրջանին՝ բարգավաճում և կայուն զարգացում:

Հարգանքով՝ Կամսար Բաբինյան»։

--00—ԼՀ