Պապիկյանն այցելել է սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային աշխատանքների ընթացքին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

photo_2024-11-08_18-40-27

Նոյեմբերի 8-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ պատվիրակությունն ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ այցելել է սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։

պապիկյան

Ակադեմիայի պատվիրակության կազմում էին ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ, ակադեմիայի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ, ակադեմիկոսներ։

պապիկյան

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին։

պապիկյան

--00—ՅՄ