Կիևը շփում չունի Թբիլիսիի հետ. Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

ս

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է՝ Կիևը շփում չունի վրացական իշխանությունների հետ, ինչը, նրա խոսքով, շատ վատ է։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է վրաստանյան «Մթավարի արխի»-ի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Զելենսկին Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովին, որին ներկա է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Զելենսկին ասել է՝ ինքը չի շփվել Կոբախիձեի հետ։

--00—ՍՊ