ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Նոյեմբերի 6-10-ը Բեռլինում անց կացվող «BAZAAR BERLIN» 60-րդ միջազգային տոնավաճառին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով 6 ընկերության արտադրանք։
Հայկական ընկերությունների ներկայացուցիչները միջոցառման նախօրեին հյուրընկալվել էին ՀՀ դեսպանությունում, դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ քննարկել հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի Գերմանիա և եվրոպական այլ երկրներ։ Հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
Նոյեմբերի 8-ին դեսպան Ենգիբարյանն այցելեց հայկական տաղավար և ծանոթացավ ներկայացված արտադրանքին։
--00—ՍՊ