ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Իլոն Մասկը ներկա է գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հեռախոսազրույցին, հայտնում է Axios-ը
Ըստ աղբյուրի՝ Թրամփի և Զելենսկիի զրույցը տևել է մոտ 25 րոպե։
Զելենսկին շնորհավորել է Թրամփին, որն էլ, ի պատասխան, հայտարարել է Ուկրաինային աջակցելու մասին, սակայն մանրամասներ դեռ հայտնի չեն։ Մասկն էլ իր հերթին հաստատել է, որ կշարունակի օգնել Ուկրաինային իր Starlink արբանյակների միջոցով:
--00—ՍՊ