Մեկ ամիս անց կբացվեն Փարիզի Աստվածամոր տաճարի դռները․ Մակրոն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Screenshot_8

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգում հայտարարել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման մասին:

«Հինգ տարի առաջ խոստում տրվեց ՝ միասին վերակառուցել Փարիզի Աստվածամոր տաճարը։ Այսօր նրա զանգերը վերջապես հնչեցին ձեզանից շատերի արտասովոր աշխատանքի շնորհիվ։ Մեկ ամիս անց մենք նորից կբացենք նրա դռները»,- գրել է Մակրոնը։

--00—ՅՄ