ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Իսրայելում անցկացված նոր հարցման համաձայն՝ իսրայելցիների 58 տոկոսը պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնանկությունից հետո այլևս չի վստահում վարչապետ Բենյամին Նեթանյահուին:
Իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ իսրայելցիների 55%-ը կարծում է, որ Գազայում պատերազմը կշարունակվի քաղաքական շահերի պատճառով փոխանցում է IRNA-ն։
Գալանտի՝ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո իսրայելցիների 58%-ն այլևս չի վստահում Նեթանյահուին: Բացի այդ, իսրայելցիների 62%-ը կարծում է, որ պաշտպանության նոր նախարար Իսրայել Կացը հարմար չէ այդ պաշտոնին: 12-րդ ալիքի հարցման համաձայն՝ իսրայելցիների 45 տոկոսը հոռետեսորեն է տրամադրված Իսրայելի՝ որպես ժողովրդավարական պետության ապագայի նկատմամբ:
--00—ՍՊ