ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Սյունյաց թեմի առաջնորդանիստ եկեղեցում եպիսկոպոսկան ուխտի անդրանիկ պատարագը կմատուցվի։ Այդ մասին տեղեկանում ենք թեմի մամուլի հաղորդագրությունից․
«Սիրելի’ հավատացյալներ
Հայտնում ենք ձեզ, որ ս. թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Սյունյաց թեմի առաջնորդանիստ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (Գորիս) գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը կմատուցի իր եպիսկոպոսական ուխտի անդրանիկ պատարագը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ