Գուրգեն Արսենյանը հայ-իսպանական հարաբերություններն է քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

ss
Նոյեմբերի 8-ին ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը և Հայաստանում Իսպանիայի Թագավորության դեսպան (նստավայրը ՝ Մոսկվա) Մարկոս Գոմես Մարտինեսը գործնական հանդիպում են ունեցել: Հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։ 
 
Հանդիպման ընթացքում դիվանագետները քննարկել են հայ-իսպանական հարաբերություններին և երկու երկրների հետագա համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր: Ընդունելության ողջ ընթացքում պահպանվել է ջերմ և բարեկամական մթնոլորտ: 

Վերջում դիվանագետները պայմանավորվել են արդյունավետ համագործակցել առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության ոլորտում։ 

 

--00—ՍՊ