Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի վերջնական համաձայնությանը. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Сним

Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ վերջնական համաձայնության գալուն։ Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Նա ասել է, որ բանակցությունները կշարունակվեն COP29-ի ավարտից հետո։

Շոլցն էլ իր հերթին նշել է, որ իր երկիրը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։

--00—ԼՀ