Դավիթ Դանիելյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի օգնական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Դավիթ Դանիելյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի օգնական: Դանիելյանը ՀՀ նկարիչների միության եւ միջազգային «MondialArt Academia»-ի անդամ է, ավարտել է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան:

Դավիթ Դանիելյանը մշակույթի նախարարի օգնական է նշանակվել մայիսի 13-ից՝ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Վահե Բուդումյանի հրամանով:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ`Վահե Բուդումյանն արդեն ազատվել է  ՀՀ մշակույթի  նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին Բուդումյանը հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում: