Անդրանիկ Քոչարյանի շուրջ հանդարտվեց խոսակցությունը, ՔՊ-ում հիմա ավելի հեշտ են իրար աչքերի մեջ նայում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Չգիտեմ՝ Արգիշտի Քյարամյանն իր ձեռքի տակ ինչ փաստեր ունի, վստահ եմ, որ նման բան չկա, քրեական վարույթ է հարուցվել, կպարզվի, ինձ դեռ չեն կանչել հարցաքննության։ Մի աբսուրդ տարբերակ է մնում, որ ինչ-որ մեկը՝ առանց ինձ տեղյակ պահելու, նման քայլի դիմած լինի, բայց դա աբսուրդի ժանրից է։ Իմ տղան, տնօրենը, հաշվապահը հարցաքննվել են, իմ տղայի մասնակցությամբ ընկերությունում էական խախտում չի կարող լինել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ 

Պատգամավորը հույս հայտնեց, որ վարչությունը կքննարկի և գնահատական կտա Քյարամյանի պահվածքին՝ ընդգծելով, որ ինքը նեղացած չէ քննչական կոմիտեի նախագահից։ 

Անդրադառնալով թիմում առկա տարաձայնություններին ու ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի շուրջ լարվածությանը՝ պատգամավորը նշեց, որ ցածր մակարդակի խոսակցություններ են եղել, հանդարտվել է, շատերը խոսել, լիցքաթափվել են, հիմա ավելի հեշտ են իրար աչքերի մեջ նայում։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ