Թրամփի ընտրությամբ Ադրբեջանը ոգևորված է, 44-օրյա պատերազմը եղել է նրա լուռ համաձայնությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

 

Թրամփի ընտրությամբ Ադրբեջանը ոգևորված է, քանի որ 2020 թվականի պատերազմը եղել է նրա լուռ համաձայնությամբ։ Բաքուն հույս ունի, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ կլինեն, ինչը կարող է բարենպաստ լինել իր համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։ 

Բանախոսի խոսքով, կանխատեսումներ դժվար է անել, թե Թրամփն արտաքին ինչ քաղաքականություն կիրականացնի, բայց մի շարք խոստումներ է տվել, այդ թվում նաև՝ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու մասով, սակայն դա միայն Թրամփի որոշելով չէ, եթե անգամ ԱՄՆ-ն չաջակցի Ուկրաինային, ԵՄ-ն կաջակցի, ինչի մասին արդեն նշել են․«ԱՄՆ-ն պայքարում է ՌԴ-ի դեմ ուրիշի ձեռքերով, այդքան հեշտ չէ կանգնեցնել այդ մեխանիզմը, միայն Թրամփի որոշմամբ չի լինի, պետական համակարգը տարբեր մարդկանցից է կազմված»։ 

Խոսելով ՀՀ իշխանության հետ համագործակցությունից՝ Ղուկասյանը նշեց, որ Թրամփը Փաշինյանի համար փրկություն կարող է լինել՝ չիրականացնելու Բայդենի հետ պայմանավորվածությունները․ «Թրամփը կարող է չաջակցել ընտրությունների ժամանակ Փաշինյանին, Իվանիշվիլիի վիճակում կարող է հայտնվել, ժողովրդավարության բաստիոնի տնօրենն այլևս չի կարող երկակի խաղ խաղալ»։

 Հերմինե Միքայելյան

 Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ