Թրամփը մտադիր է Սթիվեն Միլլերին նշանակել իր վարչակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ․ CNN

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

սս

ԱՄՆ վերընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Սթիվեն Միլլերին նշանակել իր վարչակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Միլլերը, որը նախկինում զբաղեցնում էր Թրամփի ավագ խորհրդականի պաշտոնընրա առաջին վարչակազմում, հայտնի է որպես միգրացիոն քաղաքականության ոլորտում խիստ միջոցառումների գլխավոր գաղափարախոսը:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Թրամփի պաշտոնավարման հաջորդ չորս տարիների ընթացքում նա մտադիր է զգալիորեն խստացնել իր մոտեցումը, այդ թվում՝ ապօրինի ներգաղթյալների արտաքսումների թիվը տասնապատիկ ավելացնելով՝ տարեկան հասցնելով մեկ միլիոն մարդու: Նորընտիր նախագահ Թրամփը շուտով կսկսի որոշումներ կայացնել այն մասին, թե ով է աշխատելու երկրորդ վարչակազմում:
 
--00—ՍՊ