Ակումբային ԱԱ․ Երբ կկայանա վիճակահանությունը, բոլոր մասնակիցները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

dd

2025 թվականի ամռանը ԱՄՆ-ում տեղի կունենա Աշխարհի ակումբային առաջնությունը, որը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի դասական ձևաչափով՝ աշխարհի տարբեր երկրներից 32 թիմեր կբաժանվեն 8 խմբերի։ Իսկ թե երբ կկայանա մրցաշարի վիճակահանությունը, արդեն հայտնի է դարձել։

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 5-ին Մայամիում, որն ընտրվել է եզրափակիչը հյուրընկալող քաղաք։

Այս պահին մրցաշարի 31 մասնակից արդեն հայտնի է։ 32-րդ թիմի անունը, որը ամռանը կմեկնի ԱՄՆ, հայտնի կդառնա 2024 թվականի Լիբերտադորեսի եզրափակչի արդյունքներով՝ բրազիլական «Ատլետիկո Մինեյրո»-«Բոտաֆոգո» թիմերի միջև։

2025 թվականի աշխարհի ակումբային առաջնությունում հանդես կգան հետևյալ թիմերը.

✅ «Չելսի», «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
✅ «Ռեալ Մադրիդ», «Ատլետիկո» (Իսպանիա)
✅ «Բավարիա», «Բորուսիա Դ» (Գերմանիա)
✅ ՊՍԺ (Ֆրանսիա)
✅ «Ինտեր», «Յուվենտուս» (Իտալիա)
✅ «Պորտու», «Բենֆիկա» (Պորտուգալիա)
✅ «Զալցբուրգ» (Ավստրիա)
✅ «Ալ Ահլի» (Եգիպտոս)
✅ «Վիդադ» (Մորոկկո)
✅ «Էսպերենաս» (Թունիս)
✅ «Մամելոդի» (Հարավային Աֆրիկա)
✅ «Պալմեյրաս», «Ֆլամենգո», «Ֆլումինենսե» (Բրազիլիա), ինչպես նաև «Ատլետիկո Մինեյրո» կամ «Բոտաֆոգո»
✅ «Բոկա Խունիորս», «Ռիվեր Փլեյտ» (Արգենտինա)
✅ «Ալ Հիլալ» (Սաուդյան Արաբիա)
✅ «Ուրավա Ռեդս» (Ճապոնիա)
✅ «Ալ Այն» (Արաբական Միացյալ Էմիրություններ)
✅ «Ուլսան» (Կորեայի Հանրապետություն)
✅ «Մոնտերեյ», «Լեոն», «Պաչուկա» (Մեքսիկա)
✅ «Սիեթլ»  (ԱՄՆ)
✅ «Օքլենդ Սիթի» (Նոր Զելանդիա)
✅ հյուրընկալող երկրի թիմ — «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)

Աղբյուրը՝ Armsport
 
--00—ՍՊ