Զախարովան Թրամփին խորհուրդ է տվել «ուղղել ԱՄՆ սխալները»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

dd
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ուղղի ամերիկյան նախկին վարչակազմի սխալները, այլ ոչ թե Մոսկվային նստեցնի Կիևի հետ բանակցությունների սեղանի շուրջ։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ RTVI-ի հետ զրույցում։

«Պետք է շտկել այն հանցավոր սխալները, որ թույլ են տվել ամերիկյան լիբերալ դեմոկրատները», - հայտարարել է նա։ 

Զախարովան հիշեցրել է, որ ռուսական կողմը բազմիցս հայտարարել է երկխոսության գնալու շուրջ բաց լինելու մասին, սակայն հենց Վաշինգտոնն է արգելել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մասնակցել Ռուսաստանի հետ բանակցություններին, ինչը հետագայում ամրագրվել է օրենսդրական մակարդակով։ 
 
--00—ՍՊ