ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ–ի բանաձևը։ Բանաձևին աջակցել է 116 պետություն, 54-ը դեմ է արտահայտվել, 11-ը՝ ձեռնպահ:
Փաստաթղթին դեմ են քվեարկել Միացյալ Նահանգները, Ուկրաինան, Կանադան և Ճապոնիան։ Բանաձևի օգտին հանդես են եկել Սիրիան, Սերբիան, ՉԺՀ-ն, Ադրբեջանը, Ալժիրը, Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Բրազիլիան:
Նշենք՝ ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը ավելի վաղ հայտարարել էր, որ համաշխարհային կազմակերպությունում հերքում են նացիստական խորհրդանիշներն ու ռասիստական հռետորաբանությունը:
--00—ՍՊ