Դուք ձայնի իրավունք չունեք․ դատավորը՝ Խաչատուրովի պաշտպանին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

Երևան քաղաքի ընդանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով քննությունը: Դատական նիստին ներկա է նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ  Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Նա փորձեց կարծիք հայտնել նիստի ընթացքում, սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը նշեց, որ այս փուլում, երբ բացառապես քննարկվում է միայն Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը, Խաչատուրովի պաշտպանը կարծիք հայտնելու իրավունք չունի։

«Դուք ձայնի, խոսքի իրավունք այս փուլում չունեք», - նշեց դատավորը։ Դատավորը նշեց, որ ներկայությամբ կարող է մասնակցել նիստին, բայց քանի որ որպես կողմ այս փուլում հանդես չի գալիս իրավունք չունի կարծիք հայտնել, դրանով խանգարում է դատական նիստը։

Տեսանյութեր

Live

Լրահոս