ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Ցավով նշում ենք, որ հայկական պատվիրակությունը դեռևս պատասխան չի տվել COP-29-ին մասնակցելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ ադրբեջանական կողմը պայմաններ է ստեղծել համաժողովին մասնակցող բոլոր կողմերի համար։ Չնայած հայկական կողմը գրանցված էր, սակայն ՀՀ ներկայացուցիչների մասնակցության մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել։
--00—ՅՄ