ՀՀ ռազմական բյուջեն 2025թ-ին կկազմի 664.7 մլրդ դրամ, ինչը 110 մլրդ դրամով ավելին է, քան այս տարի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

2025 թվականի բյուջեի նախագծով կառավարությունը նախատեսել է ՊՆ-ին հատկացնել ավելի քան 664.7 մլրդ դրամ։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Ամենաէական ավելացումները ծրագրվել են Հայաստանի պաշտպանության ոլորտի համար։ Պաշտպանության նախարարության 2025 թ-ի նախատեսվում է 664.7 մլրդ դրամ, որն ավելի է 2024 թ-ի բյուջեից 110 մլրդ դրամով։ Շարունակվելու են Զինված ուժերի պահպանման, բանակի տեխնիկական համալրման ու բանակի մարտունակության պահանջների համար նախատեսված ծախսերը»,- նշեց  նա։

Նախարարի խոսքով՝ ռազմական բյուջեն թույլ կտա նաեւ հայ զինվորականներին վերապատրաստում անցնել արտասահմանյան ուսումնական հաստատություններում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ