Արարատ Միրզոյանը և Բենջամին Դուսան մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

ի.j

Նոյեմբերի 11-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դուսայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության, առևտրի խթանման հնարավորությունները՝ երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությանը համահունչ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով նպաստել գործարար կապերի ակտիվացմանը, այդ թվում՝ ներդրումների խրախուսման միջոցով։ 

Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, այս ճանապարհին համախոհ գործընկերների հետ համագործակցության և աջակցության կարևորությանը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն արժևորում է Շվեդիայի, ինչպես նաև ԵՄ այլ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, կարողությունների ամրապնդման գործում։ 

Արարատ Միրզոյանը և Բենջամին Դուսան մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության կարևորությունը՝ որպես ներկա պայմաններում կայունության ապահովմանը նպաստող գործոն։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ Հայաստանը որդեգրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման օրակարգ, որն իր հերթին կարող է դրական նախադրյալներ ստեղծել տարածաշրջանային տնտեսական զարգացման, տարածաշրջանային կապուղիների՝ Արևմուտք-Արևելք լոգիստիկ ցանցում արդյունավետ ներգրավման համար։

--00—ԼՀ